‘«Ռեալը» պատրաստ է դիմել CAS’

759

«Ռեալի» ղեկավարությունը բողոքարկելու է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ մադրիդյան թիմին Իսպանիայի գավաթի խաղարկությունից դուրս թողնելու որոշումը:

«Marca»-ն հաղորդում է, որ ֆեդերացիայում, ամենայն հավանականությամբ, չեն փոխելու իրենց դիրքորոշումը, ուստի «Ռեալում» մտածում են մերժման դեպքում դիմել Սպորտային վճռաբեք դատարան (CAS-Court of Arbitration for Sport, CAS, Tribunal Arbitral du Sport, TAS):

Դեռ երեկ «Արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հանդես էր եկել հայտարարությամբ` նշելով, որ բողոքարկելու են ցանկացած պատիժ:

«Դենիսը տեղյակ չի եղել իր որակազրկման մասին: «Ռեալը» ֆուտբոլիստին որակազրկված չի համարել, ակումբը պատրաստ է բողոքարկել ցանկացած պատիժ: Հավատում ենք մեր ճշմարտացիությանը և պաշտպանելու ենք մեր դիրքորոշումը»,-ասել էր Պերեսը:

Հիշեցնենք, որ կիսապաշտպան Դենիս Չերիշևը որակազրկման պատճառով իրավունք չուներ մասնակցելու Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչ փուլի՝ «Քադիսի» դեմ խաղին: Կանոնադրության նման խախտումը պատժվում է՝ թիմին խաղարկությունից հեռացնելով:

Նախորդ հոդվածը‘ATP-ն ներկայացրել է «Մեծ սաղավարտի» մրցաշարերում տարվա լավագույն հանդիպումների հնգյակը’
Հաջորդ հոդվածը‘Մոուրինյուն ընթրել է ֆուտբոլիստների հետ և թույլ տվել գիշերային ակումբ գնալ ‘