‘
Մադրիդի «Ռեալը» մեծ հետաքրքրություն է ցուցաբերում «Սեւիլյայի» եւ Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Ժոֆրե Կոնդոգբիայի նկատմամբ, որի համար պատրաստ է 20 միլիոն եվրո վճարել:
«Արքայական» ակումբը Կոնդոգբիային դիտարկում է որպես Չաբի Ալոնսոյի փոխարինող, որն արդեն հայտարարել է այս ամռանը ակումբը լքելու` իր մտադրության մասին: Ժոֆրեին ցանկանում են նաեւ ձեռք բերել «Մանչեսթեր Յունթայթեդը», «Մանչեսթեր Սիթին» եւ «Չելսին»:
‘