‘«Ռեալը» պատրաստ է Ռոնալդուին փոխարինել Լեւանդովսկիով’

1004

Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն այս ամռանը կարող է հեռանալ Մադրիդի «Ռեալից»:

El Confidencial-ի համաձայն՝ պորտուգալացի հարձակվողի՝ ակումբակիցների վերաբերյալ աղմկահարույց հայտարարությունը դուր չի եկել Արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին: «Ռեալի» ղեկավարը վաղուց էր մտածում Ռոնալդուից բաժանվելու մասին, իսկ այդ հայտարարությունից հետո որոշում է կայացրել:

Նշվում է, որ պորտուգալացուն փոխարինելու գլխավոր հավակնորդը Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին է: Ռոնալդուն էլ կարող է հայտնվել ֆրանսիական ՊՍԺ-ում, որի ղեկավար Նասել Ալ-Հելաիֆին նրա երկրպագուն է: 

Նախորդ հոդվածը‘Ֆրանսիացիների 70 տոկոսը չի ցանկանում, որ Բենզեման վերադառնա հավաքական’
Հաջորդ հոդվածը‘Վան Գալը միտումնավոր ընկավ մրցավարների առաջ (տեսանյութ)’