‘«Ռեալը» պարտվեց «Սելտային»’

567

Ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Սելտան» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց Մադրիդի «Ռեալին»` 2:1:

Արդեն սովորական է, որ հատկապես «Ռեալի» հետ բոլորը խաղում են առանձնահատուկ տրամադրվածությամբ: Համեստ «Սելտան» իսկական ճակատամարտ տվեց Ժոզե Մոուրինյոյի թիմին, խաղի ողջ ընթացքում ցուցադրելով անձնուրաց եւ համարձակ ֆուտբոլ: Վիգոյի ֆուտբոլիստները հանդիպման մինչեւ 88-րդ րոպեն առջեւում էին 2:0 հաշվով, եւ միայն Քրիշտիանու Ռոնալդուի գոլը պատասխան խաղից առաջ զգալիորեն նվազեցրեց հաջորդ փուլ դուրս գալու` «Սելտայի» հնարավորությունները:

Պատասխան հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին:

Իսպանիայի գավաթի խաղարկություն

1/8 եզրափակիչ, առաջին հանդիպում

«Սելտա» — «Ռեալ»` 2:1

Մարիո Բերմեխո, 56, Քրիստիան Բուստոս, 78 — Կրիշտիանու Ռոնալդու, 87

«Աթլետիկո» — «Խետաֆե»` 3:0

«Մալյորկա» — «Սեւիլյա»` 0:5

«Օսասունա» — «Վալենսիա»` 0:2

Նախորդ հոդվածը‘Իվանիշվիլին խոստացել է պաշտոնյաներից խլել պետական ամառանոցները’
Հաջորդ հոդվածը