‘
«Ռեալը» փորձեր է ձեռնարկել ձեռք բերել «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահին և «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնին: «Սերուցքայինները» դեռևս Կրիշտիանու Ռոնալդուին արժանի փոխարինողի փնտրտուքների մեջ են գտնվում:
Սակայն տրանսֆերներից և ոչ մեկը չի կայացել. Սալահը որոշել է երկարացնել պայմանագիրը մերսիսայդցիների հետ: Իսկ «Տոտենհեմը» մերժել է «Ռեալի» ներկայացրած հայտը` Քեյնի տրանսֆերի վերաբերյալ:
Եթե Քեյնը համաձայներ հեռանալ «Տոտենհեմից», ապա ակումբը նրա համար 300 միլիոն եվրո կպահանջեր:
‘