Մադրիդի «Ռեալի» տնօրենների խորհուրդը միաձայն որոշում է ընդունել քաղաքացիական եւ քրեական հայցեր ներկայացնել դատարան իսպանական Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասի եւ լյուքսեմբուրգյան CVC Capital Partners ներդրումային հիմնադրամի եւ դրա ղեկավար Խաբիրե դե Ժամե Գուիյարոյի դեմ, հաղորդում է Արքայական ակումբի մամուլի ծառայությունը։
«Ռեալը» կձեռնարկի բոլոր իրավաբանական գործողությունները, որպեսզի չեղարկի Լա Լիգայի եւ CVC Capital Partners ներդրումային հիմնադրամի կնքած պայմանագիրը։ Լա Լիգան 2,7 միլիարդ եվրոյով CVC Capital Partners-ին է վաճառել իր բաժնետոմսերի 10 տոկոսը։ Այդ գումարի 90 տոկոսը կբաժանվի իսպանական ակումբների միջեւ։ «Ռեալը» պետք է ստանա 261 միլիոն եվրո։ CVC Capital Partners-ի կստանա Լա Լիգայի վաճառած բոլոր հեռուստատեսային եւ այլ իրավունքների եկամուտի 11 տոկոսը։
«Ռեալն» ու մյուս ակումբները տեղյակ չեն եղել Լա Լիգայի վարած բանակցությունների եւ կնքած պայմանագրի մանրամասների մասին։