‘«Ռեալը» և «Ատլետիկոն» ամռանը կարող են նորեկների գրանցել’

1068

ՖԻՖԱ-ի բողոքարկման հանձնաժողովը որոշել է ժամանակավոր դադարեցրել է Մադրիդի «Ռեալի» և «Ատլետիկոյի» նկատմամբ սահմանված պատժամիջոցները: Պատժամիջոցները չեն գործի, մինչև չընդունվի վերջնական որոշում՝ կապված մադրիդցիների բողոքարկման հետ:

Ավելի վաղ ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան մադրիդյան ակումբներին արգելվել էր ընթացիկ ձմեռային տրանսֆերային պատուհանին հաջորդող երկու պատուհանների ընթացքում (մինչև 2017 թվականի ամառ) նորեկների գրանցել: Պատճառն ակումբների՝ անչափահաս ֆուտբոլիստների գրանցման հարցում կեղծարարություններն էին: 

Այսպիսով, նվազագույնը 2016 թվականի ամռանը «Ռեալը» և «Ատլետիկոն» կկարողանան նոր ֆուտբոլիստների ձեռք բերել: Նման ձև էր դասավորվել նաև կատալոնական «Բարսելոնայի» շուրջ ստեղծված իրավիճակը. ՖԻՖԱ-ն «Բարսելոնային» պատժել էր 2014 թվականի ապրիլին, սակայն կատալոնական ակումբի բողոքարկումից հետո որոշումը հետաձգվեց, «Բարսելոնան» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ նորեկների գրանցեց, իսկ օգոստոսի 20-ին ՖԻՖԱ-ն վերջանականապես մերժեց բողոքարկումը:

Նախորդ հոդվածը‘Էնրիկե. « Իմ և ակումբի ղեկավարության միջև կապված տարաձայնություններ չկան»’
Հաջորդ հոդվածը‘Անտոնիո Կոնտե. «Լավագույն ֆուտբոլն այժմ Անգլիայում է»’