‘«Ռեալը» 4:1 հաշվով առավելության է հասել «Ալմերիայի» նկատմամբ (տեսանյութ)’

764

Իսպանիայի առաջնության 15-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» արտագնա խաղում 4:1 հաշվով առավելության է հասել «Ալմերիայի» նկատմամբ:

«Արքայական ակումբի» կազմում հանդիպման հաշիվը բացել է Իսկոն, իսկ խաղի վերջին 10 րոպեների ընթացքում դուբլի հեղինակ է Քրիստիանո Ռոնալդուն:

Այս հաղթանակը Կարլո Անչելոտիի սաների համար 20-րդն էր անընդմեջ՝ բոլոր մրցաշարերը ներառյալ,  և 12-րդը անընդմեջ՝ Իսպանիայի առաջնությունում: Սա իսպանական ակումբների՝ երբևէ ցուցադրած լավագույն արդյունքն է։

Նախորդ ռեկորդը պատկանում էր էր «Բարսելոնային», որը 2005 թ. հոկտեմբերից մինչև 2006 թ. հունվար ամիսը 18 անընդմեջ հաղթանակ էր տարել։

Վերջին 87 օրերի ընթացքում «Ռեալը» հաղթել է Իսպանիայի առաջնության 12, Չեմպիոնների լիգայի 6 և Իսպանիայի գավաթի 2 հանդիպումներում։

«Սերուցքայինները» 39 միավորով շարունակում են գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ թիմի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն խփած 25 գնդակներով գլխավորում է առաջնության ռմբարկուների ցուցակը:

«Ալմերիան» 10 միավորով 18-րդ տեղում է:

«Ալմերիա» — Մադրիդի «Ռեալ» — 1:4

Գոլերը. Վերսա՝ 39,  Իսկո՝ 34, Բեյլ՝ 42,  Ռոնալդու՝ 81, 88:

Նախորդ հոդվածը‘Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումը խստորեն դատապարտում է’
Հաջորդ հոդվածը‘Հովիկ Աբրահամյանը՝ նաիրիտցիներին. Բյուջեում գումար չկա’