‘«Ռեալը» 98 միլիոն է պատրաստում Լեւանդովսկու համար’

959

Մադրիդի «Ռեալը» Մյունխենի «Բավարիային» առաջարկ է արել Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկու տրանսֆերի հարցով:

The Sun-ի համաձայն՝ Արքայական ակումբի առաջարկը եղել է 98 միլիոն եվրոյի տեսքով: «Բավարիան» ցանկանում է ձեռք բերել «Նապոլիի» արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինին, այդ պատճառով Լեւանդովսկին կարող է հեռանալ:

Ընթացիկ մրցաշրջանում Լեւանդովսկին «Բավարիայի» կազմում մասնակցել է 27 խաղի՝ դառնալով 25 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ:

Նախորդ հոդվածը‘Լուի վան Գալը կորցրել է «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստների վստահությունը’
Հաջորդ հոդվածը‘beIN Sports. «Չելսի»-ն բանակցություններ է վարել Ալեգրիի հետ’