‘«Ռեալին» սպառնում է արգելք տրանսֆերային գործարքներներն ավարտելու վրա’

998

Ինչպես հավաստիացնում է El Mundo Deportivo-ն՝ ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեն 2015 թվականի հունիսին Մադրիդի «Ռեալի» դեմ սանկցիաներ կիրառելու որոշում է ընդունել, սակայն այդ որոշման մասին պաշտոնապես դեռ չի հայտարարվել:

Աղբյուրը նշում է, որ որոշումը կայացվել է «Արքայական ակումբի» կողմից նույն այն խախտումների համար, որոնք իր ժամանակին թույլ էր տվել «Բարսելոնան»: Դրանք կապված են անչափահաս լեգեոներների միջազգային տրանսֆերների ու գրանցման խախտումների հետ: Արդյունքում «Բարսելոնային» արգելվեց մինչև 2016-ի հունվար հայտավորել նոր խաղացողների:

«Ռեալի» նկատմամբ սանկցիաները ենթադրում են արգելք երկու տրանսֆերային պատուհանի ընթացքում՝ հավանական դրամական տուգանքով: Սակայն հնարավոր է, որ ակումբը ՖԻՖԱ-ից ծանուցում կստանա միայն ձմեռային տրանսֆերային պատուհանի ավարտից հետո: Այդպիսով՝ արգելը կգործի 2016-ի ամառային և 2017-ի ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Այնուամենայնիվ «Ռեալը» հույս ունի, որ իր հանդեպ ոչ մի պատժամիջոց չի կիրառվի:

Աղբյուրը նաև նշում է, որ «Ռեալը» ամեն դեպքում չի խուսափի պատժից, եթե միայն չհամաներվի: Նման բան կարող է տեղի ունենալ ՖԻՖԱ-ի նոր նախագահի ընտրության դեպքում:

Նախորդ հոդվածը‘Իբրահիմովիչ. «Գվարդիոլան գերազանց մարզիչ է, բայց որպես մարդ…»’
Հաջորդ հոդվածը‘«Լեսթեր» – «Մանչեսթեր Յունայթեդ» 1-1․ թիմերը հաղթողին չորոշեցին (տեսանյութ)’