‘«Ռեալի» երկրպագուների բողոքը` «Ձեր ժպիտը մեր ամոթն է» (տեսանյութ)’

725

Մադրիդի «Ռեալի» երկրպագուների համար ցավալի է այն հանգամանքը, որ Իսպանիայի առաջնության 22-րդ տուրում «Ատլետիկոյից» 0:4 հաշվով կրած պարտությունից հետո որոշ ֆուտբոլիստներ մասնակցել են Քրիստիանու Ռոնալդուի ծննդյան 30-ամյակին նվիրված երեկույթին:

Երեկ մադրիդյան թիմի երկրպագուները թիմի մարզաբազայի մոտ ֆուտբոլիստներին դիմավորել են «Ձեր ժպիտը մեր ամոթն է» պաստառով: AS պարբերականը հաղորդում է, որ օրվա ընթացքում Վալդեբեբաս է ժամանել ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը, ով վերջին խաղի և դրան հաջորդած երեկույթի քննարկումների վերաբերյալ զրուցել է մարզչական անձանկազմի ու ֆուտբոլիստների հետ: Ֆլորենտինո Պերեսին ևս երկրպագուները դիմավորել են վերոնշյալ պաստառով:

Նախորդ հոդվածը‘Էտո՚ Օ-ն ներողություն է խնդրել մարզչից’
Հաջորդ հոդվածը‘Կոնտեն կասկածվում է պայմանավորված խաղեր անցկացնելու մեջ’