‘«Ռեալի» երկրպագուների կայքը ներողություն խնդրեց Մեսիից’

731

Մադրիդի «Ռեալի» երկրպագուների  «Defensa Central» կայքը պաշտոնապես ներողություն է խնդրել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիից՝ արգենտինացու արժանապատվությունը վիրավորող եւ իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների հրապարակման համար, հայտնում է Sport.es-ը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին կայքում հոդված էր տեղադրվել, որտեղ զուգահեռներ էի անցկացվել Մեսիի եւ հեծանվորդ Լենս Արմստրոնգի միջեւ, որը խթանիչներ օգտագործելու համար ցմահ որակազրկվել էր: Որոշ ժամանակ անց հոդվածը կայքից հեռացրել էին, սակայն այն հասցրել էին նկատել: Կատալոնյան ակումբը խոստացել էր իր խաղացողի պատիվն արատավորելու համար դատի տալ կայքին:

«Defensa Central»-ի գլխավոր խմբագիրը ներողություն է խնդրել՝ նշելով, որ «հոդվածը առանց հերթապահ խմբագրի իմացության հրապարակել էր ֆորումի մասնակիցներից մեկը՝ որը հայտնի է Lambayeke կեղծանունով:

Նախորդ հոդվածը‘Հայաստանը շահագրգռված է հարևան Իրանի հետ հարաբերությունները խորացնելու հարցում ‘
Հաջորդ հոդվածը‘Սիրիայի բանակը տոնական օրերին զենքը վայր կդնի ‘