‘«Ռեալի» երկրպագուների մեծ մասը դեմ չէ Ռոնալդուի պահվածքին’

537

Մադրիդի «Ռեալի» երկրպագուները հարձակվող Քրիստիանու Ռոնալդուի պահվածքը տարբեր կերպ են գնահատում։ Վերջինս երեկույթ էր կազմակերպել իր ծննդյան օրվա առթիվ Մադրիդի «Ատլետիկոյից» հաշվով կրած պարտությունից հետո։ 
Ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշը հայտարարել էր, որ Ռոնալդուն աշխարհի մեծագույն պրոֆեսիոնալն է, իսկ երեկույթը չէր կարող չեղյալ հայտարարվել, քանի որ այն պլանավորված էր մեկ ամիս առաջ, և Պորտուգալիայից ժամանել էին նրա ընտանիքի անդամները։

Դրա հետ կապված իսպանական «AS» պարբերականը հարցում է անցկացրել իր ընթերցողների շրջանում՝ պարզելու նրանց տեսակետը ֆուտբոլիստի պահվածքի առնչությամբ։

Ֆուտբոլասերները պետք է պատասխանեին, թե Ռոնալդուն պե՞տք է չեղյալ հայտարարեր երեկույթը։

Հարցվողների 56.11 տոկոսը հարցին բացասական պատասխան են տվել։

Նախորդ հոդվածը‘«Լիվերպուլ» – «Տոտենհեմ» 3-2․ Մարիո Բալոտելին վերջապես դառնում է գոլի հեղինակ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Կիսաշրջազգեստով «Կասպարովը» ‘