‘«Ռեալի» հերթական հաղթանակը և Ռոնալդուի հեթ-տրիկը (տեսանյութ)’

1019

Իսպանիայի առաջնության 14-րդ տուրում Կարլո Անչելոտիի թիմը 3:0 հաշվով առավելության հասավ «Սելթայի» նկատմամբ` հաղթական շարքը հասցնելով 18 անընդմեջ խաղի:

«Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում կայացած հանդիպման բոլորը գոլերը խփեց թիմի առաջատար Քրիստիանո Ռոնալդուն: Առաջին գոլը պորտուգալացին խփեց ոչ ամենաազնիվ ձևով. 35-րդ րոպեին սիմուլյացիայի շնորհիվ Ռոնալդուն վաստակեց 11 մետրանոց հարված և այն անվրեպ իրացրեց: Թիմերը ընդմիջման գնացին 1:0 հաշվի պայմաններում, իսկ երկրորդ կեսում Ռոնալդուն ևս երկու անգամ գրավեց Սերխիո Ալվարեսի պաշտպանած դարպասը:  

Այս հաղթանակից հետո «Ռեալն» ունի 36 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Սելթան» մնաց 20 միավորով` դեռևս 8-րդ հորիզոնականում:

 

ՌԵԱԼ Մ. ՍԵԼՏԱ

3-0 (1-0)

MC

1-0՝ Կրիշտիանու Ռոնալդու 36՛ (11մ), 2-0՝ Կրիշտիանու Ռոնալդու 65՛, 3-0՝ Կրիշտիանու Ռոնալդու 81՛

 

ՌԵԱԼ Մ.. 1.Իկեր Կասիլյաս, 3.Պեպե, 4.Սերխիո Ռամոս, 12.Մարսելո, 15.Դանիել Կարվախալ, 8.Տոնի Կրոոս, 10.Խամես Ռոդրիգես (17.Ալվարո Արբելոա, 53), 11.Գարեթ Բեյլ, 24.Ասյեր Իլյարամենդի, 7.Կրիշտիանու Ռոնալդու (14.Խավյեր Էրնանդես, 85), 9.Քարիմ Բենզեմա (5.Ֆաբիու Կոենտրան, 80)

ՍԵԼՏԱ. 1.Սերխիո Ալվարես, 2.Ուգո Մալյո, 3.Անդրյու Ֆոնտաս, 19.Ջոնի, 22.Գուստավո Կաբրալ (20.Սերխի Գոմես, 74), 5.Պաբլո Էրնանդես, 6.Նեմանյա Ռադոյա, 10.Նոլիտո, 14.Ֆաբիան Օրելյանա (24.Աուգուստո Ֆերնանդես, 70), 23.Միքայել Կրոն-Դելի (7.Սանտի Մինա, 82), 11.Խոակին Լառիվեհ

Զգուշացում՝ Խամես Ռոդրիգես 38՛ (Ռ), Դանիել Կարվախալ 75՛ (Ռ), Ալվարո Արբելոա 79՛ (Ռ), Ասյեր Իլյարամենդի 87՛ (Ռ), Գուստավո Կաբրալ 11՛ (Ս), Ջոնի 35՛ (Ս), Նոլիտո 35՛ (Ս), Պաբլո Էրնանդես 77՛ (Ս)
Մրցավար՝ Ալբերտո Ունդիանո Մալյենկո (Իսպանիա)

 

49

ԳՆԴԱԿԻ %

51

19 (11)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

8 (0)

13

ՏՈՒԳԱՆՔ

20

8

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

7

5

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

0

Նախորդ հոդվածը‘Ռոնալդուն անչափ վիճահարույց 11 մետրանոց հարված է վաստակել (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Մոուրինյո. «Իմ թիմը պարտվեց հենց այն ոճով, որով ես սիրում եմ պարտվել»’