‘«Ռեալի» մի շարք ֆուտբոլիստներ սպասում են Ռոնալդուի բացատրությանը (տեսանյութ)’

822

Մադրիդի «Ռեալի» առաջատար Քրիստիանու Ռոնալդուն ծննդյան 30-ամյակի կապակցությամբ երեկույթ է կազմակերպել, որը դժգոհությունների առիթ է դարձել:

Իսպանական լրատվամիջոցները`, մասնավորապես «Cuatro»-ն և «Cadena Ser»-ը հաղորդում են, որ Իսպանիայի առաջնության 22-րդ տուրում «Ատլետիկոյին» 0:4 հաշվով պարտվելուց հետո նման տոնակատարություն անցկացնելու որոշումը դուր չի եկել «Արքայական ակումբի» մի շարք ֆուտբոլիստների, որոնց անունները չի նշվում: Նրանք պատրաստվում են բացատրություն պահանջել պորտուգալացի ֆուտբոլիստից:

Ռոնալդուի երեկույթին հրավիրված է եղել 150 անձ` ներառյալ թիմակիցները, «Ռեալի» ղեկավարության ներկայացուցիչներ, սակայն ոչ բոլորն են մասնակցել հավաքույթին: Վերոնշյալ լրատվամիջոցները հաղորդում են, որ այսօր առավոտյան ժամը 07:00-ին ավարտված միջոցառմանը ներկա են եղել Կեյլոր Նավասը, Մարսելոն, Սամի Խեդիրան, Պեպեն, Ֆաբիու Կոնետրաուն, Լուկա Մոդրրիչը, Խամես Ռոդրիգեսը:

Նախորդ հոդվածը‘Սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով’
Հաջորդ հոդվածը‘Հանգստյան օրերին սահմանում պահպանվել է միջին լարվածությունը. ՊՆ’