«Ռեալի» նախագահ․ Այս տարի Բենզեման պետք է ստանա «Ոսկե գնդակը»

422

Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը 35-րդ անգամ նվաճած Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հույս է հայտնել, որ այս տարի Արքայական թիմի եւ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Քարիմ Բենզեման կարժանանա աշխարհի լավագույն ֆուտբոլիստի մրցանակին՝ «Ոսկե գնդակին»։

«Բենզեման գերազանց է խաղում այս մրցաշրջանում եւ միշտ է լավ խաղացել, ինչ ես ակումբում եմ։ Այս տարի Քարիմը պետք է ստանա «Ոսկե գնդակը», անկասկած։ Նրանք չեն կարող խլել Բենզեմայից մրցանակը»,- Պերեսի խոսքը մեջբերում է AS-ը։

Ընթացիկ մրցաշրջանում Բենզեման «Ռեալի» հետ մասնակցել է 42 հանդիպման, խփել 42 գոլ։

Նախորդ հոդվածըԳվարդիոլան նոր պայմանագիր կկնքի «Մանչեսթեր Սիթիի» հետ
Հաջորդ հոդվածըԹե ինչու է վերջին շրջանում Լեւոն Տեր-Պետրոսյանն այդքան կարեւորում մտավորականության դերը