‘
Մադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարություն է կատարել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերի վերաբերյալ:
««Ռեալը» ցանկանում է հերքել վերջին ժամերին ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունները, ըստ որոնց` ՊՍԺ-ի հետ համաձայնություն է ձեռք բերվել Կիլիան Մբապեի տրանսֆերի շուրջ:
«Մադրիդը» որևէ առաջարկ չի կատարել ակումբին, ֆուտբոլիստին, և հիասթափություն է հայտնում մամուլում չստուգված տեղեկություններ տարածելու պատճառով»,- գրված է հայտարարությունում:
Ավելի վաղ իսպանական ակումբը հերքել էր Նեյմարի տրանսֆերի մասին լուրերը:
‘