‘
Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները չափազանց դժգոհ են ակումբի ղեկավարությունից՝ թիմի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի նկատմամբ վերաբերմունքի պատճառով։ Այդ մասին հաղորդում է «AS»-ը։
«Արքայական ակումբի» խաղացողները բարձր են գնահատում և հարգում իտալացի մասնագետին։ Նրանք միշտ նշել են Անչելոտիի բարձր մասնագիտական, ինչպես նաեւ մարդկային որակները։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստները դիմել են նախագահ Ֆլորենտինո Պերեսին՝ Անչելոտիին պաշտոնանկ չանելու խնդրանքով։
‘