‘
«Ռեալ Մադրիդի» ֆուտբոլիստները շարունակում են սատարել թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիին: Մինչ իտալացի մասնագետի ապագան հարցականի տակ է, նա, առաջվա պես, հանդերձարանում լիարժեք փոխըմբռնում է զգում:
«Հույս ունեմ, որ Կառլոն կմնա մեզ հետ: Նա մեծագույն մարզիչ է, նա նշանակալի ներդրում ունեցավ թիմի զարգացման գործում: Մենք տիտղոսներ չշահեցինք, բայց ունենք այն ամենը, որպեսզի պատրաստվենք հաջորդ մրցաշրջանին և մրցանակներ նվաճենք»,- ասել է Մարսելոն:
‘