‘«Ռեալի» ֆուտբոլիստներին աստղաբաշխական պարգեւավճարներ են խոստացել, եթե…’

528

«Ռեալի» յուրաքանչյուր ֆուտբոլիստ կես միլիոն եվրո կստանա Չեմպիոնների լիգայում հաղթելու դեպքում: Նախորդ մրցաշրջանի համեմատ այս մրցաշարում հաղթանակի համար պարգեւավճարը ավելացել է 140 հազար եվրոյով, հաղորդում է Punto Pelota-ն:

Նշենք, որ Իսպանիայի առաջնությունում, որտեղ այժմ «Ռեալը» ընթանում է երրորդ տեղում, հաղթելու դեպքում յուրաքանչյուր խաղացող կստանա 300 հազար եվրո:

Իսկ ամենաուշագրավն այն է, որ այս մասին «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը պատմել է Իկեր Կասիլյասի եւ Սերխիո Ռամոսի հետ հատուկ հանդիպման ժամանակ:

Նախորդ հոդվածը‘Մասիս Մայիլյան. ԼՂՀ խնդրի կարգավորումը ինքնաբերաբար չի բերի երկրի զարգացմանը’
Հաջորդ հոդվածը‘Անշարժ գույքի 27 գործակալություններ դժգոհում են նոր օրենքից’