‘«Ռեալի» ևս մեկ աստղ ցանկանում է հեռանալ թիմից’

1557

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը ցանկանում է հեռանալ թիմից: Այս մասին հայտնում է իտալական La Gazzetta-ն: 

Ըստ աղբյուրի՝ խորվաթ ֆուտբոլիստը հաջորդ շաբաթվա մեջ կհանդիպի մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ և վերջինիս կհայտնի իր հեռանալու ցանկության մասին: Հաղորդվում է, որ Մոդրիչը ցանկանում է տեղափոխվել իտալական «Ինտեր», որը լրջորեն հետաքրքրված է Խորվաթիայի ազգային հավաքականի կիսապաշտպանի ծառայություններով: 

Հիշեցնենք, որ վերջերս «Արքայական ակումբից» հեռացել էր թիմի վերջին տարիների առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն: Պորտուգալացի ռմբարկուն կարիերան շարունակելու է Թուրինի «Յուվենտուսում»: 

Նախորդ հոդվածը‘Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել դատարանի գործունեությանը միջամտելու համար’
Հաջորդ հոդվածը‘Դատարանը կարող է արգելել FIFA-ի մրցավարներին անհետացող սփրեյի օգտագործումը’