‘«Ռեալն» ապահովեց 1/8 եզրափակչի ուղեգիրը, «Բազելը» ջախջախեց «Լուդոգորեցին» (տեսանյութ)’

832

Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը», մրցաշարի ընթացիկ խաղարկության խմբային փուլի 4 խաղում տոնելով 4 հաղթանակ, ապահովեց իր տեղը 1/8 եզրափակչում:

4-րդ տուրում Կարլո Անչելոտիի թիմը հյուրընկալել էր «Լիվերպուլին»: Հանդիպումն անցավ դաշտի տերերի զգալի առավելությամբ, սակայն գրանցվեց միայն մեկ գոլ. 27-րդ րոպեին հաղթական գոլը խփեց Կարիմ Բենզեման:

ՌԵԱԼ Մ. – ԼԻՎԵՐՊՈՒԼ

1-0 (1-0)

MC

 

1-0՝ Քարիմ Բենզեմա 27՛

 

ՌԵԱԼ Մ.. 1.Իկեր Կասիլյաս, 2.Ռաֆայել Վարան, 4.Սերխիո Ռամոս, 12.Մարսելո, 17.Ալվարո Արբելոա (18.Նաչո, 83), 8.Տոնի Կրոոս, 10.Խամես Ռոդրիգես (11.Գարեթ Բեյլ, 62), 19.Լուկա Մոդրիչ, 23.Իսկո, 7.Կրիշտիանու Ռոնալդու, 9.Քարիմ Բենզեմա (14.Խավյեր Էրնանդես, 87)

ԼԻՎԵՐՊՈՒԼ. 22.Սիմոն Մինյոլե, 4.Կոլո Տուռե, 18.Ալբերտո Մորենո, 19.Խավի Մանկիլյո, 37.Մարտին Շկրտել, 20.Ադամ Լալանա, 21.Լուկաշ Լեյվա (8.Սթիվեն Ջերարդ, 69), 23.Էմրե Ջան (10.Ֆելիպե Կոուտինյո, 75), 24.Ջո Ալեն, 29.Ֆաբիո Բորինի, 50.Լազար Մարկովիչ (31.Ռահիմ Ստերլինգ, 69)

 

Զգուշացում՝ Խամես Ռոդրիգես 53՛ (Ռ), Սերխիո Ռամոս 60՛ (Ռ), Մարսելո 76՛ (Ռ), Մարտին Շկրտել 47՛ (Լ), Ալբերտո Մորենո 85՛ (Լ)
Մրցավար՝ Վիկտոր Կասայ (Հունգարիա)

 

57

ԳՆԴԱԿԻ %

43

0 (0)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

0 (0)

0

ՏՈՒԳԱՆՔ

0

0

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

0

0

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

0

B խմբի մյուս խաղում «Բազելը» ջախջախիչ հաղթանակ տոնեց «Լուդոգորեցի» նկատմամբ` խփելով 4 գնդակ և անառիկ պահելով սեփական դարպասը: «Բազելի» կազմում մեկական գոլով աչքի ընկան Էմբոլոն, Գոնսալեսը, Գաշին և Սուխին:

 

4-րդ տուրից հետո B խմբի մրցաշարային աղյուսակը 100 տոկոսանոց ցուցանիշով գլխավորում է «Ռեալը»: Երկրորդ հորիզոնականում ընթացող «Բազելն» ունի 6 միավոր, իսկ «Լիվերպուլը» և «Լուդոգորեցը» մնացին 3-ական միավորով:

Նախորդ հոդվածը‘Իրանը հերքել է ուրանի մի մասը Ռուսաստանին փոխանցելու մասին տեղեկատվությունը’
Հաջորդ հոդվածը‘ «Բորուսիան» կրկին իրեն լավ դրսևորեց Չեմպիոնների լիգայում և գործնականում դուրս եկավ հաջորդ փուլ, «Արսենալը» չկարողացավ հաղթել «Անդերլեխտին» (տեսանյութեր)’