Իսպանիայի առաջնության 14-րդ տուրում չեմպիոն «Ռեալը» տանը մրցեց «Կադիսի» հետ։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը հաղթեց 2:1 հաշվով։
40-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտաոն, որին գոլային փոխանցում կատարեց գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսը։ 70-րդ րոպեին Արքայական թիմի առավելությունը կրկնապատկեց Տոնի Կրոսը։
«Ռեալը» 35 միավորով երկրորդն է եւ առաջատար «Բարսելոնայից» հետ է 2 միավոր։ «Կադիսը» նախավերջինն է՝ 11 միավոր։
Իսպանիայի առաջնություն, 14-րդ տուր
«Ռեալ» — «Կադիս»՝ 2:1 (տեսանյութ)
Էդեր Միլիտաո, 40, Տոնի Կրոս, 70 — Լուկաս Պերես, 82
«Վալենսիա» — «Բետիս»՝ 3:0 (տեսանյութ)
Անդրե Ալմեյդա, 63, Ուգո Գիլյամոն, 81, 11մ, Ջասթին Կլույվերտ, 90+3
Հեռացում՝ Էդգար Գոնսալես («Բետիս»), 61