‘
Մադրիդի «Աթլետիկոն» Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համագործակցության պայմանագիր է ստորագրել, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Համաձայն պայմանագրի, Իսպանիայի առաջնության 14-րդ տուրի կենտրոնական խաղում՝ «Ռեալի» դեմ, «Աթլետիկոն» «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտ դուրս կգա մարզաշապիկով, որի վրա գրված կլինի «Ադրբեջանը՝ կրակների երկիր»:
Այդ պայմանագրի համաձայն «Աթլետիկոն» կստանա մոտ 20 միլիոն եվրո:
Համագործակցության շրջանակներում «Աթլետիկոն» նաեւ ընկերական հանդիպում կանցկացնի Ադրբեջանի հավաքականի հետ, կմասնակցի մի շարք մարզական միջոցառումների:
Նշենք, որ «Ռեալ» — «Աթլետիկո» հանդիպումը կկայանա դեկտեմբերի 2-ին՝ ժամը 01:00-ին:
‘