‘«Ռեալ» — «Բարսելոնա»՝ մեկնարկային կազմերը եւ Դիեգո Լոպեսի դեբյուտը’

653

Հայտնի դարձան Իսպանիայի Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ` «Ռեալ» — «Բարսելոնա» հանդիպման՝ թիմերի մեկնարկային կազմերը: Ուշադրության է արժանի այն փաստը, որ «Ռեալի» դարպասները կպաշտպանի Դիեգո Լոպեսը, որին «արքայական» ակումբը ընդամենը 2 օր առաջ է ձեռք բերել: Ավելի հզոր դեբյուտ հնարավոր չէ պատկերացնել:

Բացի այդ, «Ռեալի» պաշտպանությունն ինչ-որ փորձարարական տեսք ունի. վնասվածքի պատճառով բացակայում է Պեպեն: Կոենտրաուն եւ Ռամոսը որակազրկված են, իսկ Մարսելոն մնացել է պահեստայինների նստարանին:

Ինչ վերաբերում է «Բարսելոնային», ապա նա խաղադաշտ կմտնի ուժեղագույն կազմով:

Թիմերի մեկնարկային կազմերը.

«Ռեալ». Լոպես, Էսյեն, Վարան, Կարվալյու, Արբելոա, Խեդիրա, Ալոնսո, Օզիլ, Կալյեխոն,  Ռոնալդու,  Բենզեմա

«Բարսելոնա». Պինտո, Ալբա, Պույոլ, Պիկե, Ալվես, Բուսկետս, Ֆաբրեգաս, Չավի, Ինյեստա, Պեդրո, Մեսի

Հանդիպումը կմեկնարկի կեսգիշերին:

Նախորդ հոդվածը‘Հայտնի մարդկանց «կանաչ» լուսանկարները (Ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայում Ֆրանսիայի դեսպան. Օլանդը ապրիլի 24-ին Երեւան չի ժամանի’