‘«Ռեալ» — «Բարսելոնա». ո՞վ կհաղթի’

666

Այսօր, ուղիղ կեսգիշերին կկայանա այս տարվա սկզբից առայժմ գլխավոր եւ սպասված մարզական իրադարձությունը՝ «Ռեալ» — «Բարսելոնա» սուպերկլասիկոն: Աշխարհի երկու ուժեղագույն թիմերը կհանդիպեն Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում, որը տեղի է ունենալու Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում:

Անկախ նրանից, թե թիմերը ինչ մարզավիճակում են գտնվում, «Ռեալում» ով ում հետ է կռվում, «Բարսելոնայում» մարզիչ կա, թե ոչ, Մեսին արդյունավետության ինչ ռեկորդներ է խփում, կասկածից վեր է, որ մարզասերներին սպասվում է հերթական հիանալի եւ դիտարժան ներկայացումը:

Եվ չնայած վերջին մեկ տարում «Ռեալը» բավական արդյունավետ է խաղում «Բարսելոնայի» հետ, բուքմեյքերական ընկերությունները այս հանդիպման միանշանակ ֆավորիտ են համարում կատալոնացիներին:

Մասնավորապես, William Hill-ը հետեւյալ գործակիցներն է սահմանել այս հանդիպման համար:  

«Ռեալի» հաղթանակը՝ 2.9 գործակիցով, «Բարսելոնայինը»՝ 2.2, ոչ ոքին՝ 3.2 գործակից:

«Վիվարոյի» գործակիցները՝ համապատասխանաբար. 3.05,  3.55,  2.12:

Bwin-ի գործակիցները՝ համապատասխանաբար.  3.10,  3.80,  2.05

Նախորդ հոդվածը‘Մորեղբայր. Անդրանիկ Զատիկյանին թունավորել են’
Հաջորդ հոդվածը‘Հանրապետության մի շարք ճանապարհներին առկա է մերկասառույց’