‘
Այս հանդիպմանը գրանցվեց աննախադեպ, ֆուտբոլին ոչ այնքան բնորոշ հաշիվ: Առաջին խաղակեսում արդեն մադրիդցիները հաղթում էին 4:0 հաշվով: Հաշիվը բացել էր Գարեթ Բեյլը, իսկ Քրիստիանո Ռոնալդուն 8 րոպեում հեթ-տրիկ ձևակերպել։
Երկրորդ կեսում «Ռեալը» ևս չորս գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը. երկուական անգամ աչքի ընկան Ռոնալդուն և Կարիմ Բենզեման։ «Գրանադան» կարողացավ միայն հեղինակության գնդակ խփել, իսկ հյուրերի պաշտպան Մայնցը ինքնագոլի հեղինակ դարձավ։
Այժմ «Ռեալն» ունի 67 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը` առաջատար «Բարսելոնային», որը տուրի շրջանակում իր հանդիպումը դեռ չի անցկացրել, զիջելով մեկ միավորով: «Գրանադան» մնաց 23 միավորով` 19-րդ տեղում:
|
ՌԵԱԼ Մ.-ԳՐԱՆԱԴԱ 74 |
9-1 (4-0) |
|
1-0՝ Գարեթ Բեյլ 25՛, 2-0՝ Կրիշտիանու Ռոնալդու 30՛, 3-0՝ Կրիշտիանու Ռոնալդու 36՛, 4-0՝ Կրիշտիանու Ռոնալդու 38՛, 5-0՝ Քարիմ Բենզեմա 52՛, 6-0՝ Կրիշտիանու Ռոնալդու 54՛, 7-0՝ Քարիմ Բենզեմա 56՛, 7-1՝ Ռոբերտ Իբանյես 74՛, 8-1՝ Դիեգո Մանս 83՛ (ինք), 9-1՝ Կրիշտիանու Ռոնալդու 89՛ |
|
ՌԵԱԼ Մ.. 1.Իկեր Կասիլյաս, 2.Ռաֆայել Վարան, 4.Սերխիո Ռամոս, 12.Մարսելո, 17.Ալվարո Արբելոա, 8.Տոնի Կրոոս (24.Ասյեր Իլյարամենդի, 57), 10.Խամես Ռոդրիգես (20.Խեսե, 61), 11.Գարեթ Բեյլ, 19.Լուկա Մոդրիչ, 7.Կրիշտիանու Ռոնալդու, 9.Քարիմ Բենզեմա (14.Խավյեր Էրնանդես, 61) |
|
ԳՐԱՆԱԴԱ 74. 1.Օյեր Օլասաբալ, 5.Դիեգո Մանս, 6.Ժան-Սիլվեն Բաբին (24.Ջեյսոն Մուրիլյո, 61), 22.Դիմիտրի Ֆուլկյե, 4.Ֆրան Ռիկո (14.Էդդի, 57), 7.Դանիել Կանդեյաս, 16.Մանուել Իտուռա, 20.Խուան Կառլոս, 21.Ռոբերտ Իբանյես, 9.Յուսեֆ Էլ Արաբի, 23.Ռուբեն Ռոչինա (10.Պիտի, 53) |
|
Զգուշացում՝ Ալվարո Արբելոա 87՛ (Ռ), Պիտի 64՛ (Գ), Ջեյսոն Մուրիլյո 89՛ (Գ) ; Մրցավար՝ Խեսուս Խիլ Մանսանո |
|
62 |
ԳՆԴԱԿԻ % |
38 |
|
29 (11) |
ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) |
11 (6) |
|
6 |
ՏՈՒԳԱՆՔ |
9 |
|
10 |
ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ |
1 |
|
4 |
ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ |
0 |
‘