‘
Իսպանիայի առաջնության 8-րդ տուրի շրջանակում «Կոլիսեում Ալֆոնսո Պերես» մարզդաշտում Մադրիդի «Ռեալ»-ը՝ 1:2 հաշվով հաղթանակ տոնեց «Խետաֆե»-ի նկատմամբ:
Այսպիսով, սա մադրիդցիների 13-րդ անընմեջ արտագնա հաղթանակն էր Լա Լիգայում: Նախկինում ռեկորդը պատկանում էր «Բարսելոնա»-ին, որը 2010-2011 թ. 12 հաղթանակ էր տոնել:
Ներկայումս, Զիդանի թիմը վաստակած 14 միավորով գտնվում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականում:
‘