‘
Մադրիդի «Ռեալ»-ը շարունակում է դարպասապահ փնտրել: Daily Star-ի տեղեկությունների համաձայն` «Մանչեսթեր Յունայթեդ»-ից «արքայական ակումբ» կարող է տեղափոխվել Վիկտոր Վալդեսը:
«Բարսելոնա»-ի սանը ձմռանը պայմանագիր է ստորագրել «կարմիր սատանաներ»-ի հետ, բայց նրան չի հաջողվում ընդգրկվել թիմի հիմնական կազմում:
Նշվում է, որ որպես հիմնական թեկնածու իսպանական գրանդի ղեկավարները դիտարկում են Դավիդ Դե Խեայի տարբերակը: Սակայն եթե «Ռեալ»-ին չհաջողվի ձեռք բերել նրա տրանսֆերը, ապա ակումբի ղեկավարներն ուշադրությունը կսևեռեն Վիկտոր Վալդեսի վրա:
‘