‘«Ռեալ»-ը կբարձրացնի Ռաուլի և Խաբի Ալոնսոյի պաշտոնները’

712

Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո «Ռեալ»-ի մարզիչներ Ռաուլը և Խաբի Ալոնսոն պաշտոնի բարձրացում կունենան: Այս մասին հայտնում է Marca-ն: 

Ռաուլը կգլխավորի «Կաստիլիա»-ն, իսկ Ալոնսոն կաշխատի «Խուվենիլ Ա»-ի հետ: 

Նրանք կփոխարինեն համապատասխանաբար Մանոլո Դիասին և Դանի Պոյատոսին: 

Հարկ է նշել, որ ընթացիկ մրցաշրջանում երկու մասնագետն էլ իրենց տարիքային կատեգորիայում չեմպիոններ են դարձել: 

Հիշեցնենք, որ նրանք երկուսն էլ եղել են «արքայական» ակումբի ֆուտբոլիստներ: 

Նախորդ հոդվածը‘Փաշինյանը Ստրասբուրգում է. Շուտով հանդես կգա ելույթով’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն ապրիլի 15-ին’