‘ «Ռեալ»-ը հատել է մրցաշրջանում 100 գոլի սահմանը’

1254

Մադրիդի «Ռեալ»-ը հասավ մրցաշրջանի ընթացքում 100 գոլի սահմանին, եթե հաշվի առնենք բոլոր մրցաշարերը:

Սա տեղի ունեցավ «Սելտա»-ի հետ խաղի երկրորդ խաղակեսում (7-1): Քանի որ «Ռեալ»-ը հեռացվել է Իսպանիայի գավաթի խաղարկությունից, կարելի է տարբեր կերպ վերաբերվել այն հարցին, թե որն է համարվում 100-րդ գոլը:

Եթե հաշվի առնենք այն գնդակները, որոնք խփվել են «Կադիս»-ի հետ գավաթային խաղում, ապա 100-րդ գոլը կդառնա այն, որը Կրիշտիանու Ռոնալդուն հեղինակեց «Սելտա»-ի հետ խաղի 50-րդ րոպեին: Եթե չհաշվենք գավաթային խաղը, ապա «Ռեալ»-ի 100-րդ գոլը մրցաշրջանի ընթացքում կհամարվի պորտուգալացու կողմից՝ արդեն 76-րդ րոպեին հեղինակած գնդակը:

Նախորդ հոդվածը‘Իվանովիչ. «Աբրամովիչը կհեռացներ բոլոր ֆուտբոլիստներին, եթե կարողանար» ‘
Հաջորդ հոդվածը‘Մոյեսը կփոխարինի Մակլարենին «Նյուքասլ»-ում’