‘
Մադրիդի «Ռեալ»-ը կրկին հետաքրքրություն է ցուցաբերում ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի նկատմամբ:
Ինչպես տեղեկացնում է sport.es-ը, «արքայական» ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը դժգոհ է մնացել թիմի՝ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթում կրած պարտությունից և ցանկանում է մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը ուժեղացնել «սերուցքայիններ»-ի կազմը:
Հաղորդվում է, որ բրազիլացի ֆուտբոլիստի համար «արքայական» ակումբը մտադիր է 300 միլիոն եվրո առաջարկել:
Տրանսֆերն, ամենայն հավանականությամբ, տեղի չի ունենա, քանի որ ֆրանսիական ակումբը չի ցանկանում բաց թողնել 26-ամյա ֆուտբոլիստին:
‘