‘
Մադրիդի «Ռեալ»-ն ամեն կերպ փորձում է ձեռք բերել Լոնդոնի «Չելսի»-ի դարպասապահ Տիբո Կուրտուայի տրանսֆերը:
Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, «սերուցքայիններ»-ը պատրաստ են Մատեո Կովաչիչին վարձակալական հիմունքներով զիջել «ազնվականներ»-ին՝ հույս ունենալով, որ բելգիացի դարպասապահը կտեղափոխվի «Ռեալ»:
Հաղորդվում է, որ «Չելսի»-ն չի պատրաստվում հրաժարվել Կուրտուայից, մինչև նրա փոխարեն նոր դարպասապահ չգտնի:
‘