‘«Ռեալ»-ին և «Բարսելոնա»-ին հրավիրել են խաղալու Ասիայում’

682

2015 թվականին «Ռեալը» և «Բարսելոնան»  հնարավոր է հանդիպեն Ասիայում տեղի ունենալիք ընկերական մրցաշարում,-հաղորդում է AS-ը:

Երկու ակումբներն էլ հրավիրվել են մասնակցելու կոմերցիոն մրցաշարին, որը, ըստ նախնական տվյալների,  կանցկացվի Չինաստանում, Ճապոնիայում, Ինդոնեզիայում և Կորեայում: Վերջին անգամ «Ռեալը» Ասիա է մեկնել 2010 թվականին, իսկ վերջին 5 մրցաշրջանների ընթացքում հավաքներ է անցկացրել ԱՄՆ-ում: Ընկերության ղեկավարը, որը զբաղվում է կազմակերպչական հարցերով, երկու ակումբներին էլ խոստացել է տասնյակ միլիոն դոլարների շահույթ:

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանը նոր զորավարժություններ է անցկացնում Ուկրաինայի սահմանի մոտ’
Հաջորդ հոդվածը‘Քարվաճառում պայմանագրային զինծառայող է զոհվել (լրացված)’