‘
Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Դանիել Սեբալյոսը դժգոհ է «արքայական ակումբ»-ում ունեցած իր կարգավիճակից և մտադիր է հեռանալ:
21-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է ավելի շատ խաղային ժամանակ ստանա: Ընթացիկ մրցաշրջանում իսպանացին Լա Լիգայի շրջանակում անցկացրել 160 րոպե, բայց հասցրել է 2 անգամ գոլի հեղինակ դառնալ:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Սեբալյոսը հանդիպել է մադրիդցիների նախագահ Ֆլորենտինո Պերեսին և հայտնել, որ չի ցանկանում լքել իսպանակա նգրանդը, բայց, եթե կրկին խաղային ժամանակ չստանա, ապա ամռանը ստիպված կլինի հեռանալ:
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Անգլիայում և Ֆրանսիայում:
‘