‘«Ռեալ»-ի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Նեյմարի հոր հետ’

1437

Մադրիդի «Ռեալ»-ը միացել է կատալոնական «Բարսելոնա»-ի բրազիլացի հարձակվող Նեյմարի տրանսֆերի համար մղվող պայքարին:

Ինչպես տեղեկացնում է «Sport.es»-ը, «արքայական» ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը մի քանի անգամ զանգահարել է 23-ամյա ֆուտբոլիստի հորը բանակցություններ վարելու համար, սակայն մերժում է ստացել:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ բրազիլացին չի կարողանում համաձայնության գալ «Բարսելոնա»-ի հետ նոր պայմանագրի հարցում:

Նեյմարի տրանսֆերով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, «Սիթի»-ն ու ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն»-ը:

Նախորդ հոդվածը‘«Ռեալ»-ը պայմանագիր է առաջարկել Մոուրինյոյին’
Հաջորդ հոդվածը‘Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է’