‘«Ռեալ»-ի 4 առաջատար չի մասնակցի ԲԿՄԱ-ի դեմ խաղին. Լոպետեգին հրապարակել է հայտացուցակը’

849

«Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր կմասնակցեն Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի՝ ԲԿՄԱ-ի դեմ հանդիպմանը: Հայտացուցակից բացակայում են մի շարք առաջատար ֆուտբոլիստներ՝ մասնավորապես Սերխիո Ռամոսը, Գարեթ Բեյլը, Մարսելոն և Իսկոն: 

ԲԿՄԱ-ի դեմ խաղում հանդես կգան հետևյալ ֆուտբոլիստները.

Դարպասապահներ՝ Կուրտուա, Նավաս, Կասիլյա:

Պաշտպաններ՝ Կարվախալ, Վալյեխո, Վարան, Նաչո, Օդրիոսոլա, Ռեգիլոն:

Կիսապաշտպաններ՝ Կրոս, Կազեմիրո, Մոդրիչ, Վալվերդե, Լյորենտե, Ասենսիո, Սեբալյոս: 

Հարձակվողներ՝ Մարիանո, Բենզեմա, Վասկես, Վինիսիուս:

Նշենք, որ ԲԿՄԱ — «Ռեալ» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 2-ին՝ Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում:

Նախորդ հոդվածը‘Ջոն Տերին կրկին «Չելսիում» է’
Հաջորդ հոդվածը‘«Ման․ Յունայթեդից» պարզաբանել են Զիդանի հետ բանակցություններ վարելու մասին լուրերը’