‘«Ռեալ Մադրիդը» մտադիր է Ռոնալդուի փոխարեն երկու խաղացող ձեռք բերել ‘

436

Մադրիդի «Ռեալը» Կրիշտիանու Ռոնալդուին փոխարինող է փնտրում: COPE-ի հաղորդման համաձայն` ակումբում չեն կարծում, որ մեկ խաղացողով կարող են լրացնել Ռոնալդուի բացը և այժմ մտածում են երկու ֆուտբոլիստ հրավիրելու մասին:

Սերուցքայինները կենտրոնական հարձակվողի կարիք ունեն, որը կշարունակի նույն արդյունավետությամբ աչքի ընկնել, ինչպես Ռոնալդուն:

Միջազգային լրատվամիջոցների հաղորդման համաձայն` «Ռեալն» արդեն առաջարկություններ է արել «Պարի Սեն Ժերմենին» կապված Նեյմարի ու Մբապեի հետ, սակայն Արքայական ակումբը հետագայում հերքել է այդ տեղեկությունները:

Նախորդ հոդվածը‘Երեկոյան Երեւանի առանձին հատվածներում հնարավոր է անձրեւի’
Հաջորդ հոդվածը‘«Չելսի»-ն հայտնել է Կուրտուայի հրաժարագնի չափը’