‘«Ռեալ» Մադրիդ-«Բարսելոնա». Էլ կլասիկո. Խաղից առաջ’

1910

Այսօր տեղի կունենա ֆուտբոլային աշխարհի ամենակարևոր իրադարձություններից մեկը՝ մադրիդյան «Ռեալի» և կատալոնական «Բարսելոնայի» մենամարտը:

Այս հանդիպումը միշտ տեղի է ունենում համաձայն ժամանակացույցի, և  ոչ մի հանգամանք դրան չի խանգարում: Այն տեղի է ունենում, որպեսզի աշխարհը բաժանի միմյանց հանդեպ ատելությամբ լցված երկու հատվածի: Եվ սա անխուսափելի է. ակումբային ֆուտբոլի սիրտը սկսում է արագ բաբախել հենց այս հակամարտության ժամանակ:  Դրա համար այն ամենագլխավորն է: Այն միշտ համարվում է  տարվա կամ մրցաշրջանի խաղ: Այս հանդիպումը շատ անվանումներ ունի, բայց նրանցից մեկը ամենապարզն է, հասարակը և իմաստալիցը՝  Էլ Կլասիկո:

Այս ակումբներն  անցկացրել են 228  հանդիպում՝ իսպանական Պրեմիերայի, Կոպա դել Ռեյի, ազգային Սուպերգավաթի, Իսպանիայի գավաթի և Չեմպիոնների լիգայի շրջանակներում:

9-րդ  տուրի Էլ կլասիկոն պատմականորեն համարվում է ամենադժվարը «Բարսելոնայի» համար: Այն միակ անգամ, երբ թիմը 9 տուրում «Սանտյագո Բերնաբեոում» 3:2 հաշվով հաղթել է մադրիդցիներին, եղել է 1997-1998  մրցաշրջանում: Այդ ժամանակ կատալոնացիների կազմում  գոլերից մեկի հեղինակ է դարձել Լուիս Էնրիկեն: Կոնկրետ հոկտեմբերի 25-ին,  իսպանական առաջնության շրջանակում, այս հակառակորդները հանդիպել են  երկու անգամ և երկուսն էլ «Սանտյագո Բերնաբեոում»: 1953-1954թթ. 5:0 հաշվով էպիկական հաղթանակ են տարել տանտերերը (Դի Ստեֆանո՝ 2, Оլսեն՝ 2, Մոլվինի՝1), իսկ ահա 1970-1971 թթ. հաղթանակ են տոնել հյուրերը 1:0 հաշվով (Սաբալսա): «Բլանկոսների» ամենախոշոր հաղթանակը իրենց հավերժական թշնամու հանդեպ գրացվել  է 6 տարի առաջ, երբ  «Սանտյագո Բերնաբեո»-ում արձանագրվեց  4:1 հաշիվը: Իրենց ավանդական հակառակորդներից  հաղթանակներով հետ չեն մնում նաև «կապտառնագույնները».նրանք վերջին անգամ մադրդցիներին հաղթել են 5:0 հաշվով՝ «Կամպ Նոու»-ում: 2010-2011թթ. մրցաշրջանից սկսած իսպանական առաջնության շրջանակներում դեռևս ոչ մի անգամ  Էլ կլասիկոյում չի գրանցվել քիչ գոլերով հաշիվ: Ընթացիկ Իսպանիայի առաջնությունում «Բարսելոնան» դեռևս ոչ մի գնդակ բաց չի թողել սեփական դարպասը, իսկ  թիմի գլխավոր հարձակվող Լեոնել Մեսսիին ընդամենը մի քայլ է բաժանում մեծագույն Տելմո Սարայի հավերժական ռեկորդը կրկնելուց: Բասկյան ռմբարկուի հաշվին  251 գոլ է  գրանցվել Պրեմիերայում, իսկ Լեոի՝ 250: Պատկերացրեք միայն, Սարայի ռեկորդն արդեն 59 տարի է մնացել է անփոփոխ: Այնպես, որ մեր աչքի առաջ իսկական պատմություն է կերտվում:

Հիանալի մարզավիճակում գտնվող մադրդցիների համար այս Էլ Կլասիկոն հիանալի հնարավորություն է  կատալոնացիներին ավելի մոտենալու համար: Այն ջախջախիչ հաղթանակները,  որոնք «բլակոսները» տոնում են, հարձակման հիանալի գիծը, որը գլխավորում է Ռոնալդուն, Գալակտիկոսի երկրպագուներին հույս են ներշնչում,  որ «Բարսելոնան» վերջապես ընթացիկ առաջնությունում պարտություն կկրի:  Հավանաբար, մադրիդցիների դարպասը կպաշտպանի Սուրբ Իկերը, որի համար այս հանդիպումը կարող է դառնալ հանրաճանաչ դարպասապահի կարիերայի վերջին «դասական» հանդիպումներից մեկը: Այս մրցաշրջանում մադրիդցիների ավագը այնքան էլ կայուն խաղ չի ցուցադրում, սակայն հազիվ թե Կառլո Անչելոտին դարպասի մոտ կանգնեցնի Կեյլոր Նավասին:

Կառլո Անչելոտին կարող է ընտրել 4-3-3 կամ  4-4-2 տակտիկական կառուցվածքը:Սակայն ավելի հավանական է երկրորդը,որն ավելի խոստումնալից է: Լեփ լեցուն «Սանտյագո Բերնաբեո»-ն առաջին իսկ րոպեներից խաղադաշտի առաջին գծում կտեսնի իր սիրելիներին: Մադրիդցիների համար շատ կարևոր է առաջին իսկ րոպեներից գոլի գրանցումը,որից հետո Անչելոտին տակտիկական  հնարքների համար անհրաժեշտ տարածք կունենա:

Լուիս Էնրիկեի համար իր կիսապաշտպաններին և հարձակվողներին դիրքավորելու համար մի քանի տարբերակ կա:Դրանցից ամենզգուշավորն այն է, որ դաշտի կենտրոնում կհայտնվեն Բուսկետսը, Մասկերանոն և Ռակիտիչը: Սակայն այդ դեպքում Ինյետան, որը կտեղափոխվի հարձակման աջ եզր, իր արագությամբ չի կարող մրցակցել Մարսելոյի հետ: Այստեղ կարևոր է նաև Լուիս Սուարեսի ներկայությունը, ով այսօր իր առաջին պաշտոնական հանդիպումը կանցկացնի: .Կկարողանա՞ այս տաղանդավորֆուտբոլիստն արդարացնել այն բոլոր հույսերը, որ իր հետ կապում է թե հարազատ ակումբը, թե բազմահազար երկրպագուները:


Այս հանդիպման դուետների համակարտությունը 

Իսպանիայի հավաքականի երկու սյուները՝ Ռամոսն ու Պիկեն կփորձեն միմյանցից առաջ անցնել ստանդարտ դիրքերում, Մոդրիչն ու Ռակիտիչը կպայքարեն միմյանց հետ կենտրոնում, Կրոսն  ու Ինյեստան կփորձեն միմյանցից փոխանցումներ խլել, իսկ Խամեսն ու Նեյմարը՝ միմյանցից առաջ անցնել:Սակայն ամենագլխավոր հակամարտությունը ինչպես և նախորդ տարիներին  է եղել, այսоր է մնում է  Լենոել Մեսսիի ու Քրիստիանո Ռոնալդոյինը: Հենց այդ ֆուտբոլիստներին մենք այսоր կսպասենք խաղադաշտում; Այսպիոսվ՝  «Ռեալն» ընդդեմ  «Բարսելոնայի»,  «սպիտակների» հակամարտությունը «կապտանռնագույնների» հետ:

Կորուստները

«Ռեալ». Բեյլն, Խեսեն  ու Կոենտրաոն վնասվածքներ ունեն:

«Բարսելոնա». Դուգլասն ու Անդրիանոն նույնպես վնասվածքների պատճառով խաղադաշտ դուրս չեն գա:

 

Սևազգեստ մարդը

 

Այս հանդիպման գլխավոր մրցավարն է Խեսուս Հիլ Մանսանոն (Էստրեմադուրա): Նա  30 տարեկան է և համարվում է իսպանական մրցավարության ծագող աստղ: Առաջին անգամ Պրեմիրայում հանդես է եկել 2012 թվականի օգոստոսի 25-ին, «Մալագա»-«Դեպորտիվո» հանդիպմանը (1:1): Միջազգային հավաստագիր է ստացել 2014  թվականի հունվարի 1-ին՝ դառնալով իսպանացի առաջին երիտասարդ առաջին մրցավարը, ով 29 տարեկանում հնարավորություն է ստացել  սպասարկելու միջազգային հանդիպումներ:

 

Հետաքրքիր փաստեր

Պրեմիերայի պատմության լավագույն ռմբարկուներն են դարձել՝

Տելմո Սարան («Ատլետիկ»)՝ 251 գոլ

Լեոնել Մեսսին («Բարսելոնա»)՝ 250

Ուգո Սանչես («Ատլետիկո», «Ռեալ», «Ռայո Վալյեկանո»՝234

Ռաուլ Գոնսալես Բլանկո («Ռեալ»)՝ 228

Ալֆրեդո դի Ստեֆանո («Ռեալ», «Էսպանյոլ»)՝ 227

Սեսար Ռոդրիգես՝  («Գրանադա», «Բարսելոնա», «Կուլտուրալ Լեոնսա», «Էլչե»)՝224

Կինի («Խիխոն», «Բարսելոնա»)՝ 219

Պանյո («Սելթա», «Ռեալ», «Դեպորտիվո»)՝211

Մունդո («Վալենսիա», «Ալկոյանո»)՝ 195

Քրիստյանո Ռոնալդու՝ («Ռեալ»)՝ 192

Իսկ հիմա երկու թիմերի  երկրպագուների համար ամենացավոտ՝ մեկ թիմից մյուս թիմը տեղափոխման հարցը. 17 ֆուտբոլիստ «Բարսելոնայից» անմիջապես տեղափոխվել է Մադրիդ, իսկ 4-ը այդ նույնը քայլը կատարել է միջնորդ ակումբի միջոցով: Այդ  21 ֆուտբոլիստները կատալոնալցիների երկրպագուների համար իսկական Հուդա են:

3 ֆուտբոլիստ Մադրիդից անմիջապես եկել են Բարսելոնա, իսկ  9-ը նույն բանն արել են միջնորդավորված: Այստեղ դավաճան  է դարձել ընդամենը 12 հոգի:

 

Էլ կլասիկոյի պատմության  լավագույն ռմբարկուները են՝ Մեսսին  (21 գոլ «Բարսելոնա»), Դի Ստեֆանոն (18 գոլ, «Ռեալ»), Ռաուլը(15 գոլ, «Ռեալ»), Սեսարը (14 գոլ «Բարսելոնա»), Քրիստիանո Ռոնալդուն (13 գոլ, «Ռեալ»):

Լա Լիգայում հանդես գալու տարիներին Սերխիո Ռամոսը ստացել է 14 դեղին քարտ, որից 3-ը՝ կատալոնացիների հետ հանդիպումներում:

Մեսսին «Բարսելոնայի» պատմության մեջ միակ ֆուտբոլիստն է, ով  երկու հեթ-տրիք է ձևակերպել այս պաշտամունքային հակամարտությունում:

Էլ կլասիկոյում գոլ են խփել «Ռեալի» 97 և «Բարսելոնայի» 112 ֆուտբոլիստներ:

Նախորդ հոդվածը‘Պուտինը խոստովանել է, որ Ռուսաստանը Յանուկովիչին օգնել է փախչել’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինայում այսօր՝ խորհրդարանական ընտրություններից առաջ, լռության օր է’