‘«Ռեալ Մադրիդ» – «Դեպորտիվո»֙ 5:0․ Զիդանը նորամուտի խաղում հաղթեց (տեսանյութ)’

1258

«Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում կայացած խաղում մադրիդյան թիմը 5:0 հաշվով հաղթանակ տոնեց: 15-րդ րոպեին «Ռեալի» կազմում աչքի ընկավ Կարիմ Բենզեման, իսկ 7 րոպե անց Կարվախալի փոխանցումից հետո Գարեթ Բեյլը կրկնապատկեց մադրիդցիների առավելությունը: Առաջին խաղակեսն ընդհանուր առմամբ անցավ դաշտի տերերի առավելությամբ, սակայն «Դեպորտիվոյի» ֆուտբոլիստները ևս ունեցան աչքի ընկնելու հնարավորություններ: 

Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 49-րդ րոպեին, Քրիստիանու Ռոնալդուի փոխանցումից հետո Բեյլը երրորդ գնդակն ուղարկեց Խերման Լյուքսի պաշտպանած դարպասը, իսկ 63-րդ րոպեին ուելսեցի կիսապաշտպանին հաջողվեց հեթ-տրիկ ձևակերպել: Հանդիպման վերջնական հաշիվն էլ ձևակերպեց Կարիմ Բենզեման, ով դուբլ ձևակերպեց 91-րդ րոպեին: 

Այս հաղթանակից հետո «Ռեալն» ունի 40 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը: Առաջատար «Բարսելոնան» ունի 42 միավոր, «Ատլետիկոն»՝ 41, սակայն այս թիմերը 18-ական հանդիպում են անցկացրել: «Դեպորտիվոն» մնաց 27 միավորով և զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը 

ՌԵԱԼ Մ.-ԴԵՊՈՐՏԻՎՈ

5-0 (2-0)

MC

 

1-0՝ Քարիմ Բենզեմա 15՛, 2-0՝ Գարեթ Բեյլ 22՛, 3-0՝ Գարեթ Բեյլ 49՛, 4-0՝ Գարեթ Բեյլ 63՛, 5-0՝ Քարիմ Բենզեմա 90՛

 

ՌԵԱԼ Մ.. 1.Կեյլոր Նավաս, 3.Պեպե, 4.Սերխիո Ռամոս (2.Ռաֆայել Վարան, 46), 12.Մարսելո, 15.Դանիել Կարվախալ, 8.Տոնի Կրոոս, 19.Լուկա Մոդրիչ, 22.Իսկո (10.Խամես Ռոդրիգես, 66), 7.Կրիշտիանու Ռոնալդու, 9.Քարիմ Բենզեմա, 11.Գարեթ Բեյլ (20.Խեսե, 74)

ԴԵՊՈՐՏԻՎՈ. 1.Խերման Լուքս, 3.Ֆերնանդո Նավառո (16.Լուսինյո, 67), 11.Խուանֆրան, 12.Սիդնեյ, 14.Ալեխանդրո Արիբաս, 4.Ալեքս Բերխանտինյոս, 5.Պեդրո Մոսկերա, 7.Լուկաս, 17.Ֆեդերիկո Կարտաբիա (24.Խոնաս Գուտյերես, 46), 19.Ֆեյսալ Ֆաժր (9.Օրիոլ Ռիերա, 66), 21.Լուիս Ալբերտո

 

Զգուշացում՝ Պեդրո Մոսկերա 64՛ (Դ), Ալեխանդրո Արիբաս 70՛ (Դ) ;Մրցավար՝ Պեդրո Պերես Մոնտերո (Իսպանիա)

 

53

ԳՆԴԱԿԻ %

47

22 (8)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

18 (4)

9

ՏՈՒԳԱՆՔ

8

5

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

9

3

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

1

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնա» – «Գրանադա»֙ 4:0․ Լիոնել Մեսսին հեթ-տրիկի հեղինակ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Բարտոմեու. «Ալվեշը օգտագործել է խոսքեր, որոնք դուր չեն գալիս «Բարսելոնա»-ին»’