‘«Ռեալ Մադրիդ» – «Սեվիլյա» 4-0․ Արքայական ակումբը խոշոր հաշվով հաղթանակ է տանում (տեսանյութ)’

1099

Իսպանիայի առաջնության 30-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ վստահ հաղթանակ տոնեց «Սևիլիայի» նկատմամբ. Զինեդին Զիդանի սաները 4 անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը:

Հանդիպման 6-րդ րոպեին Գարեթ Բեյլի փոխանցումից հետո դաշտի տերերին առաջ մղեց Կարիմ Բենզեման: Նախքան ընդմիջման գնալը հյուրերը հաշիվը հավասարեցնելու հիանալի հնարավորություն ունեին. 26-րդ րոպեին գլխավոր մրցավար Խավյեր Ֆերնանդեսն արձանագրեց, որ Ռաֆայել Վարանը սեփական տուգանային հրապարակում խախտել է կանոնները և դաշտի տերերի դարպասին նշանակեց 11-մետրանոց հարված, սակայն Կևին Գամեյրոն չկարողացավ գրավել Կեյլոր Նավասի պաշտպանած դարպասը: 

Երկրորդ խաղակեսի մեկնարկում 11-մետրանոց հարված նշանակվեց արդեն հյուրերի դարպասին, սակայն այս անգամ էլ Կրիշտիանու Ռոնալդուն չկարողացավ դիպուկ հարվածել: Այդուհանդերձ, րոպեներ անց պորտուգալացուն հաջողվեց դառնալ գոլի հեղինակ. 64-րդ րոպեին Ռոնալդուն կրկնապատկեց մադրիդցիների առավելությունը: Հանդիպման մնացած ժամանակահատվածում մեկական գոլ խփեցին Գարեթ Բեյլը և փոխրինման դուրս եկած Խեսեն: 

Այս հաղթանակից հետո «Ռեալն» ունի 66 միավոր և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը՝ երկրորդ տեղում գտնվող «Ատլետիկոյին» զիջելով 1 միավորով, իսկ առաջատար «Բարսելոնային»՝ 10: «Սևիլյան» մնաց 48 միավորով՝ 5-րդ տեղում: 

ՌԵԱԼ Մ.-ՍԵՎԻԼՅԱ

4-0 (1-0)

MC

 

1-0՝ Քարիմ Բենզեմա 6՛, 2-0՝ Կրիշտիանու Ռոնալդու 63՛, 3-0՝ Գարեթ Բեյլ 66՛, 4-0՝ Խեսե 86՛

 

ՌԵԱԼ Մ.. 1.Կեյլոր Նավաս, 2.Ռաֆայել Վարան, 6.Նաչո, 12.Մարսելո, 23.Դանիլո, 8.Տոնի Կրոոս, 14.Կազեմիրո (10.Խամես Ռոդրիգես, 75), 19.Լուկա Մոդրիչ, 7.Կրիշտիանու Ռոնալդու, 9.Քարիմ Բենզեմա (22.Իսկո, 81), 11.Գարեթ Բեյլ (20.Խեսե, 70)

ՍԵՎԻԼՅԱ. 1.Սերխիո Ռիկո, 2.Բենուա Տրեմուլինա, 3.Ադիլ Ռամի, 5.Տիմոտե Կոլոձեյչակ, 17.Դիոգու Ֆիգեյրաշ (10.Խոսե Անտոնիո Ռեյես, 46), 18.Սերխիո Էսկուդերո, 23.Կոկե, 4.Գժեգոժ Կրիխովյակ, 8.Վիսենտե Իբոռա (30.Խուան Մունյոս, 71), 14.Սեբաստիան Կրիստոֆորո (25.Մարիանու, 72), 9.Կեվին Գամեյրո

 

Զգուշացում՝ Ռաֆայել Վարան 26՛ (Ռ), Կազեմիրո 54՛ (Ռ), Խոսե Անտոնիո Ռեյես 57՛ (Ս), Գժեգոժ Կրիխովյակ 62՛ (Ս) ; Մրցավար՝Խավյեր Էստրադա Ֆերնանդես (Իսպանիա)

 

63

ԳՆԴԱԿԻ %

37

26 (12)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

8 (4)

11

ՏՈՒԳԱՆՔ

9

8

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

8

5

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

3

Նախորդ հոդվածը‘«Վիլյառեալը» և «Բարսելոնան» հաղթողին չորոշեցին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Լուի վան Գալ. ««Լեսթերից» հետ մնալն ամոթալի չէ»’