‘
Ինչպես հայտնում է իսպանական Candena Cope-ը, Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Ալվարո Մորատան առաջիկա ժամերի ընթացքում կդառնա անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ:
Հաղորդվում է, որ ֆուտբոլիստի գործակալն այսօր ժամանել է Մադրիդ, որպեսզի ավարտին հասցնի իսպանացի հարձակվողի տրանսֆերային գործարքը: Ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ «կարմիր սատանաներ»-ը 73-ից 90 մլն եվրո գումար կծախսեն 24-ամյա խաղացողի տրանսֆերի համար: Մորատան Անգլիայում կվաստակի տարեկան 8 մլն եվրո:
Հիշեցնենք, որ Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստն այս մրցաշրջանի մեկնարկում էր վերադարձել «արքայական» ակումբ: Անցկացրած 26 հանդիպումների ընթացքում նա դարձել է 15 գոլի հեղինակ:
‘