‘«Ռեալ» . ««Ոսկե գնդակը» անհատական և ոչ թե թիմային մրցանակ է» ‘

998

Մադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ իր տեսակետն է հայտնել «Ոսկե գնդակի» այս տարվա հավակնորդների մասին՝ նշելով, որ գլխավոր թեկնածուն պետք է լինի Արքայական ակումբի եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Քրիստիանո Ռոնալդուն:

«Ռեալի» ղեկավարությանը նաև զարմացնում է, որ ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին բազմիցս արտահայտել է իր դիրքորոշումն այն մասին, որ «Ոսկե գնդակն» այս տարի պետք է ստանա աշխարհի չեմպիոն Գերմանիայի հավաքականի ներկայացուցիչ՝ ակնարկելով Թոմաս Մյուլերին և դարպասապահ Մանուել Նոյերին:

«Անակնկալ է, որ եվրոպական ֆուտբոլի ղեկավար Միշել Պլատինին բամիցս արտահայտում է անձնական դիրքորոշումը, թեև նրա դիրքը ստիպում է լինել չեզոք: «Ոսկե գնդակը» անհատական և ոչ թե թիմային մրցանակ է: Մասնագետները քվեարկության ժամանակ պետք է հաշվի առնեն առաջին հերթին անհատական նվաճումներն ու արդյունքները: Մենք կարծում ենք, որ ամբողջ տարվա ընթացքում բացառիկ անհատական արդյունքներ է ցուցադրել Քրիստիանո Ռոնալդուն»,- ասվում է «Ռեալի» հայտարարությունում:

«Ոսկե գնդակի» հավակնորդների եզրափակիչ եռյակը կհրապարակվի դեկտեմբերի 1-ին: 

Նախորդ հոդվածը‘ Goal-best. շաբաթվա լավագույն գոլերը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ալվարո Նեգրեդո. «Մենք թրիլերի ենք պատրաստվում»’