‘«Ռեալ»-ում կարծում են, որ թիմի անհաջողությունները պայմանավորված են Ռոնալդուի խաղով’

928

Մադրիդի «Ռեալ»-ի ղեկավարության կարծիքով՝ թիմի հաջողությունների համար անհրաժեշտ է, որպեսզի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն պատշաճ խաղ ցուցադրի: Այդ մասին հայտնում է Marca-ն:

Նշվում է, որ «արքայական ակումբ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը հանդիպել է նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ և իր համար որոշ հարցեր ճշտել: Ավելի վաղ նա խնդրել էր նշել ակումբի այն ներկայացուցիչների անունները, ովքեր իրեն են մեղադրում թիմի անհաջողությունների գործում:

Պերեսը պարզ ակնարկել է, որ անհաջողությունների գլխավոր մեղավոր են համարում Քրիշտիանու Ռոնալդուին: «Ռեալ»-ում պորտուգալացուց շատ ավելի հզոր խաղ են ակնկալում:

Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության 16-րդ տուրից հետո «արքայական ակումբ»-ն իր ակտիվում 33 միավոր է գրանցել և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը:

Նախորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյանի 2015թ բոլոր 36 գոլերն ու գոլային փոխանցումները ‘
Հաջորդ հոդվածը‘«Ռոման» ու «Չելսին» կպայքարեն Անտոնիո Կոնտեի համար’