‘«Ռեալ». Չենք պլանավորում որևէ առաջարկ անել Նեյմարի տրանսֆերի հետ կապված’

1571

‘

«Ռեալը» նոր հայտարարությամբ է հանդես եկել՝ կապված ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի՝ մադրիդյան ակումբ հնարավոր տեղափոխության վերաբերյալ շշուկների հետ:

«Հաշվի առնելով՝ շարունակական տեղեկությունը, որը ՊՍԺ-ի խաղացող Նեյմարին կապում է մեր ակումբի հետ, «Ռեալ Մադրիդը» ուզում է հստակեցնել, որ չի պլանավորում որևէ առաջարկ անել խաղացողի տրանսֆերի հետ կապված:

Ակումբների միջև գերազանց հարաբերություններ են, դրա համար էլ, եթե «Ռեալ Մադրիդը» դիտարկի խաղացողին գնելու հնարավորությունը, մենք առաջին հերթին ակումբին կդիմենք»,- ասում է «սերուցքայինների» հայտարարության մեջ:

‘

Նախորդ հոդվածը‘Բեն Լադենի նախկին թիկնապահին Գերմանիան արտահանձնել է Թունիսին’
Հաջորդ հոդվածը‘Ինֆանտինո. «VAR-ն արդարացրեց իրեն»’