‘«Ռեալ Սոլթ Լեյքը» կրկին հետաքրքրվում է Մովսիսյանով ‘

727

Ամերիկյան MLS-ի «Ռեալ Սոլթ Լեյք» ակումբը կրկին հայտարարել է, որ հետաքրքրված է Մոսկվայի «Սպարտակի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի ծառայություններով։ Այդ մասին հաղորդել է ակումբի գլխավոր մենեջեր Քրեյգ Վեյբլը։ 28-ամյա ֆուտբոլիստն այդ ակումբում է հանդես եկել 2007-2009 թվականներին։

-Մենք որոշակի բանակցություններ ունեցել ենք Յուրայի՝ «Ռեալ Սոլթ Լեյք» տեղափոխության հետ կապված։ Մենք հույս ունենք, որ համաձայնությունը կկայանա, բայց դեռ չափազանց վաղ է եզրակացություններ անելու համար։ Մենք պետք է շատ ուշադիր ու զգույշ լինենք,-ասել է Վեյբլը «ESPN»-ի փոխանցմամբ։

Ոչ պաշտոնական տվյալներով, Մովսիսյանի և «Սպարտակի» գործող պայմանագիրը ավարտվում է 2019 թվականի ամռանը։ Յուրան այս մրցաշրջանում մասնակցել է 10 հանդիպման և 3 գոլ է խփել։

Նախորդ հոդվածը‘Ագուերո. «31 տարեկանում կվերադառնամ իմ սրտի ակումբ»’
Հաջորդ հոդվածը‘Նոր ձերբակալություններ ՖԻՖԱ-ում. Հերթը CONCACAF-ի և CONMEBOL-ի նախագահներինն է’