‘«Ռեալ Սոլթ Լեյքի» ղեկավար. «Սպարտակից» հեռանալու համար Յուրա Մովսիսյանը դիմել է ռուսական մաֆիային’

1033

Ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքի» սեփականատեր Լոյ Հանսենը պատմել է, որ Մոսկվայի «Սպարտակի» հետ բարդ բանակցություներ են ընթացել Յուրա Մովսիսյանի տրանսֆերի հարցով: Հանսենի խոսքով՝ Հայաստանի հավաքականի 28-ամյա հարձակվողը ստիպված է եղել դիմել ազդեցիկ մարդկանց, որպեսզի ռուսական ակումբը բաց թողնի նրան:

«Մովսիսյանն դիմել էր ռուսական մաֆիայի ներկայացուցիչներին, որպեսզի այս տրանսֆերը կայանա: Ոչ ոք չէր ցանկանում հենց այնպես բաց թողնել նրան: Այդ գործարքն իրականացնելը շատ բարդ էր»,- Լոյ Հանսենի խոսքը մեջբերում է Desert News-ը: Հիշեցնենք, որ Յուրա Մովսիսյանը «Ռեալ Սոլթ Լեյքում» հանդես եկել է նաեւ 2007-2009-ը: MLS-ի ներկայացուցիչը մինչեւ 2016-ի դեկտեմբերի 1-ը վարձակալել է հայ հարձակվողին, որի տրանսֆերային իրավունքը պատկանում է «Սպարտակին»: 

Նախորդ հոդվածը‘Յուրա Մովսիսյան. «Ոչինչ չի կարող ծնկի բերել ինձ»’
Հաջորդ հոդվածը‘«Australian Open». Ջոկովիչը և Ֆեդերերը երրորդ շրջանում են’