‘Ռեբիչը մարել է իր հարազատ քաղաքի 500 բնակիչների վարկերը’

1701

«Այնտրախտի» և Խորվաթիայի հավաքականի հարձակվող Անտե Ռեբիչը հարգանքի արժանի քայլ է արել:  Ֆուտբոլիստի ընկեր Լովրո Շինդիկը «Sportbuzzer»-ի հետ զրույցում պատմել է.

«Անտեն ծնվել է մի փոքրիկ քաղաքում: Երբ Ռեբիչը 16 տարեկան էր, արդեն իսկ պարզ էր, որ նա ի զորու է կարիերայում մեծ աճ գրանցել: Նա ժամանակին հոգեբանական խնդիրներ ուներ, քանի որ «տաք գլուխ» ուներ: Բայց նա կարողացավ կարգավորել իր էմոցիաները: Մի անգամ, երբ նա որոշակի գումար էր աշխատել, նա մարեց  հարազատ քաղաքի ավելի քան 500 բնակիչների վարկերը»:

Հիշեցնենք, որ Անտե Ռեբիչը Խորվաթիայի հավաքականի կազմում դարձավ ԱԱ-2018-ի փոխչեմպիոն:

 

Նախորդ հոդվածը‘Ռուս նախկին ֆուտբոլիստը հարվածել է լրագրողին ‘
Հաջորդ հոդվածը‘Ճապոնիայում մեկ շաբաթում գրեթե տասը հազար մարդ է տեղափոխվել հիվանդանոց’