‘«Ռեգիոնների կուսակցության» նախկին փոխնախագահը ինքնասպանություն է գործել’

1093

Ուկրաինայի գերագույն ռադայում «Ռեգիոնների կուսակցություն» խմբակցության նախկին փոխնախագահ Միխայիլ Չեչետովը փետրվարի 28-ի գիշերը ինքնասպանություն է գործել՝ ցած նետվելով 17-րդ հարկում գտնվող իր բնակարանի պատուհանից: Այդ մասին  հաղորդել է Интерфакс-ը: Չեչետովի կինն ինքնասպանության պահին նույնպես բնակարանում է եղել: «Գիշերվա ժամը 2-ին կինը նկատել է, որ նրա աշխատասենյակի լույսը վառ է, ու սեղանին գտել է երկտող»,-պատմել է գործակալության աղբյուրը:

Փետրվարի 21-ին Կիևի շրջանային դատարանը երկու ամսով կալանքի դատավճիռ էր կայացրել Չեչետովի նկատմամբ, սակայն հնարավորություն էր տվել 5 մլն գրիվեն գրավի դիմաց մնալ ազատության մեջ: Դատավարության ընթացքում նախկին պատգամավորը հայտարարել էր, որ ինքն այդ գումարը չունի: Սակայն ինչպես հաղորդել է Еспресо. TV հեռուստատեսությունը, գրավն, այնուամենայնիվ, մուծվել էր:

 Չեչետովը մեղադրվում էր իշխանությունը  չարաշահելու և պաշտոնեական կեղծիքի մեջ:

Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ՄԱԿ-ի ԱԽ. Մշակութային արժեքների ոչնչացումը հավասարազոր է ահաբեկչությանը’
Հաջորդ հոդվածը‘Էնրիկե. «Ես ցավում եմ, որ ոչ բոլորը կարող են խաղադաշտ դուրս գալ»’