‘Ռեժիսոր Էլդար Ռյազանովը տեղափոխվել է հիվանդանոց’

937

Ռեժիսոր Էլդար Ռյազանովը ծանր վիճակով տեղափոխվել է Բուրդենկոյի անվան նեյրովիրաբուժության հիվանդանոց: Այդ մասին նոյեմբերի 24-ին տեղեկացրել է Интерфакс-ը:

«Ռյազանովը հիվանդանոց է տեղափոխվել ուղեղի արյան շրջանառության սուր անբավարարությամբ»,- թերթին հաղորդել է բժշկական շրջանակների աղբյուրը՝ հավելելով, թե 87-ամյա ռեժիսորի վիճակը գնահատվում է ծանր:

2011 թ. Ռյազանովը սրտի երեք վիրահատություն է տարել: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանցի փորձագետ. Թբիլիսիի նկատմամբ ԱՄՆ ճնշումը խանգարում է դեպի Հայաստան երկաթուղու բացմանը’
Հաջորդ հոդվածը‘Յոահիմ Վատցկե. «Արյուն, արցունք և քրտինք: Ահա առաջիկա շաբաթների մեր ուղին»’